ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն՝ փետրվարի 20-ին

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն՝ փետրվարի 20-ին
19.01.2017 | 21:15

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Հիմք ընդունելով Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահի նախաձեռնությանը ԱԺ-ի համաձայնությունը, հանրաքվեն նշանակվել է 2017-ի փետրվարի 20-ին:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ